390 դիտում, 2020.07.15 00:40

Հայոց սահմաններն ամուր են և անառիկ. Արցախի նախագահն առաջնագծում ծանոթացել է օպերատիվ իրավիճակին

Հայոց սահմաններն ամուր են և անառիկ. Արցախի նախագահն առաջնագծում ծանոթացել է օպերատիվ իրավիճակին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Թալիշ և Մատաղիս համայնքներ, ինչպես նաև առաջնագիծ և ծանոթացել օպերատիվ իրավիճակին: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Հարգելի ՛ հայրենակիցներ, քիչ առաջ վերադարձա Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ և Մատաղիս համայնքներից: Հանդիպել եմ բնակչության հետ, լսել հուզող խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ: Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել եմ նաև առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ»,- գրել է Հարությունյանը:

Արցախի նախագահը վստահեցրել է, որ հայոց սահմաններն ամուր են:

«Վստահեցնում եմ, որ հայոց սահմաններն ամուր են և անառիկ: Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի»,- նշել է Արցախի նախագահը:

Հուլիսի 14-ին Արցախի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերըայնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն, իսկ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակում են ուշադրությամբ  հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և պատրաստ ենանհրաժեշտության դեպքումձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ

կիսվել նյութով -