388 դիտում, 2020.07.15 00:37

Ադրբեջանը մարտական գործողության ընթացքում Բերդի ուղղությամբ «Գրադ»-ի երեք արկ է կրակել

Ադրբեջանը մարտական գործողության ընթացքում Բերդի ուղղությամբ «Գրադ»-ի երեք արկ է կրակել

Հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողության ընթացքում ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքից երեք արկ է կրակել: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Տավուշի սահմանին տեղի ունեցած գործողությունների ընթացքում նաև «Գրադ» է օգտագործվել: 

Մեր ճշտող հարցին, թե որ ուղղությամբ է օգտագործվել «Գրադ»-ը, Շուշան Ստեփանյանը պատասխանեց, որ ադրբեջանական կողմից՝ Բերդի ուղղությամբ, երեք արկ:

կիսվել նյութով -