480 դիտում, 2020.07.15 00:29

Հակառակորդի մարդակային կորուստների վերջնական հստակ թիվ դեռ չկա. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի մարդակային կորուստների վերջնական հստակ թիվ դեռ չկա. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի կրած մարդկային կորուստների վերջնական հստակ թիվ դեռ չկա: Այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կրած մարդկային կորուստների մասին հարցին:

«Հստակ թիվ ասել չեմ կարող, քանի որ վստահ եմ, որ վերջնական հստակ թիվ դեռ չկա: Մենք այսօր տեսել ենք, եթե չեմ սխալվում, 11 զոհերի հաստատում, որոնց մեջ մտնում էին նաև առաջին օրերի զոհերը: Թիվը կարող է փոխվել, գրեթե վստահ եմ, որ կարող է փոխվել»,- ասաց Հովհաննիսյանը:

կիսվել նյութով -