356 դիտում, 2020.07.15 00:25

Առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 15-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ +34, երեկոյան՝ +30 աստիճան տաքություն։

կիսվել նյութով -