374 դիտում, 2020.07.14 22:37

Գեղարքունիքի մարզում ГАЗ-53-ը սարամիջյան ճանապարհին մի քանի պտույտ գլորվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Գեղարքունիքի մարզում ГАЗ-53-ը սարամիջյան ճանապարհին մի քանի պտույտ գլորվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր, հուլիսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21։30-ի սահմաններում ГАЗ-53 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքից դեպի Կուլալի տանող ավտոճանապարհին, սարամիջյան հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։

Վթարի հետևանքով Գավառ քաղաքի բնակիչ 30-ամյա Արման Խաչիկյանը տեղում մահացել է, իսկ 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները և Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ 

կիսվել նյութով -