20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Այսօր, հուլիսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21։30-ի սահմաններում ГАЗ-53 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքից դեպի Կուլալի տանող ավտոճանապարհին, սարամիջյան հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։
Վթարի հետևանքով Գավառ քաղաքի բնակիչ 30-ամյա Արման Խաչիկյանը տեղում մահացել է, իսկ 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները և Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։