կարևոր
1816 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-14 21:04

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը պայմանագիր է ստորագրել Օլեգ Պոլյակովի հետ։ 29-ամյա ռուս կիսապաշտպանի վերջին ակումբը ռուսական «Արմավիրն» էր, որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել էր 27 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։

Պոլյակովը հանդես է եկել նաև ռուսական մի շարք այլ ակումբներում՝ Իժեվսկի «Զենիթում», «Կամազում», «Տյումենում», Մոսկվայի «Տորպեդոյում»։