368 դիտում, 2020.07.14 20:04

Արմավիրի մարզում բախվել են Niva-ն ու Lexus-ը․ վերջինս էլ բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Արմավիրի մարզում բախվել են Niva-ն ու Lexus-ը․ վերջինս էլ բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Այսօր, հուլիսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17 կմ հատվածում բախվել են Lexus և Niva մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վաղարշապատի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հավաքվածները նշել են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ ծառայողները։

ՃՏՊ-ի փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

կիսվել նյութով -