410 դիտում, 2020.07.14 19:55

Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

Հուլիսի 14-ին Տավուշում ադրբեջանական կրակից զոհված ժամկետային երկու զինծառայողն առաջնագծում չեն եղել, ասել է Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում, այժմ բոլոր օղակները և բնագծերը մարտի մեջ են»,- նշել է նա։

Ավելի վաղ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Տավուշում գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդի կրակոցի հետեւանքով հայկական կողմն ունի եւս երկու զոհ. ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթեւոսյանը:

Նշենք, որ այսօր հակառակորդի կրակոցից մահացել են եւս 2 զինծառայողներ. մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

կիսվել նյութով -