518 դիտում, 2020.07.14 18:27

ՄԻՊ-ը ԿԽՄԿ-ի ներկայացուցչին է տրամադրել Տավուշի բնակավայրերի հրետանակոծության վերաբերյալ տվյալներ

ՄԻՊ-ը ԿԽՄԿ-ի ներկայացուցչին է տրամադրել Տավուշի բնակավայրերի հրետանակոծության վերաբերյալ տվյալներ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմամբ իրականացվող գնդակոծությունների և հրետանակոծությունների վերաբերյալ  արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրվող ահազանգերը։

«Ուշադրություն է հրավիրվել նաև մեր միջազգային զեկույցների վրա։ ՄԻՊ-ը դրանք կուղարկի նաև Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ։ Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չեմ կարող»,- գրել է Թաթոյանը։

կիսվել նյութով -