658 դիտում, 2020.07.14 18:17

Հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել

Հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նշենք, որ զոհված զինծառայողներից Գրիշա Մաթևոսյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր:

կիսվել նյութով -