420 դիտում, 2020.07.14 17:54

Ծանր տեսակի COVID-19-ով հիվանդացած մարդկանց արյան մեջ վտանգավոր հակամարմին են գտել

Ծանր տեսակի COVID-19-ով հիվանդացած մարդկանց արյան մեջ վտանգավոր հակամարմին են գտել

Այն հակամարմիններից մեկը, որը հայտնվում է ծանր տեսակի կորոնավիրուսային վարակ տարած մարդկանց արյան մեջ, չի ճնշում վիրուսին, այլ հարուցում է հզորագույն բորբոքումներ: Այս եզրակացությանն են հանգել նիդեռլանդացի կենսաբանները: Այդ խնդրի հնարավոր հետեւանքները եւ դրա դեմ պայքարի եղանակները գիտնականները նկարագրել են bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանի համար հրապարակված հոդվածում:

«Մենք հայտնաբերեցինք, որ ծանր տեսակի հիվանդության կրողների արյան պլազմայից հակամարմինները, որոնք կարող են միանալ նոր տիպի կորոնավիրուսի փշաձեւ սպիտակուցին, մակրոֆագ բջիջների հետ փոխազդելիս շատ հուժկու բորբոքային պատասխան են հարուցում: Դրանով է բացատրվում, թե ինչու է այն պահին, երբ «միանում է» ադապտացիոն իմունիտետը, շատ պացիենտների առողջական վիճակը կտրուկ վատթարանում»,- գրում են հետազոտողները:

Ընթացիկ տվյալների համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսով (SARS-CoV-2) վարակման պատճառով խախտվում Է հիվանդների իմունիտետի աշխատանքը, ի հայտ են գալիս զանգվածային բորբոքումներ, միկրոթրոմբներ եւ այլ խնդիրներ, որոնք սպառնում են պացիենտի կյանքին ոչ միայն COVID-19-ի հետ մեկտեղ, այլեւ ինքնուրույնաբար: Այժմ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչու են դրանք առաջանում եւ թե ինչպես խանգարել դրանց ի հայ գալուն:

կիսվել նյութով -