կարևոր
1745 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-14 17:43

Դատարանը հետաձգել է Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդության լուծումը

Դատարանը հետաձգել է Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդության լուծումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդության լուծումը մինչև գործի համար էական հանգամանքների ի հայտ գալը:

Դատարանը գտել է, որ միջնորդությունների լուծումը պետք է հետաձգվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին Վճռաբեկ դատարանի վարույթում է պաշտպանական կողմի բողոքը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որով բեկանվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։

Բացի այդ, դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ներկա պահին ՍԴ-ում քննության առարկա է հանդիսանում ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցը, որին իր միջնորդության մեջ անդրադարձել է նաև պաշտպան Կարեն Մեժլումյանը։  Դատական նիստն ընդմիջվել է։