394 դիտում, 2020.07.14 17:28

COVID-19. Վարակվածների թվով Մեքսիկան շրջանցել է Իսպանիային՝ հայտվելով 7-րդ տեղում.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Վարակվածների թվով Մեքսիկան շրջանցել է Իսպանիային՝ հայտվելով 7-րդ տեղում.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 269 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 576 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 736 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 480 հազար 059 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 138 հազար 273 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 888 հազար 889-ի, մահերինը՝ 72 հազար 950-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 911 հազար 629 է, մահերինը՝ 23 հազար 788:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 739 հազար 947 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 248 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 614 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 330 հազար 123 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 12 հազար 054 մարդ: 6-րդ տեղում գտնվող Չիլիում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 317 հազար 657, մահերի թիվը՝ 7 հազար 024:

Շրջանցելով Իսպանիային՝ 7-րդ տեղում է հայտնվել Մեքսիկան, որտեղ ընդհանուր վարակվածների թիվը 304 հազար 435 է, մահերի թիվը՝ 35 հազար 491: Իսպանիայում վարկվածների թիվը 303 հազար 033 է: Մահացածների թիվը  28 հազար 406 է: Հաջորդող երկիրը Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 290 հազար 133 է, մահերինը՝ 44 հազար 830: Տասնյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ ընդհանուր դեպքերի թիվը 287հազար 796 է, մահերինը՝ 4 հազար 172: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 23-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 3-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 605, որից ապաքինվել է 78 հազար 674-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 999-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 262 հազար 173 է, մահերինը՝  13 հազար 211: Թուրքիան առանձնանում է 214 հազար ընդհանուր, 5 հազար 382 մահվան դեպքով: 

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 235 հազար 111 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 104 հազար 016, մահերինը՝ 149: Եգիպտոսում առկա է 83 հազար հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 935 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 55 հազար 198 է, մահացածներինը՝ 334: Լիբանանում կա 2 հազար 419 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 417-ի: Վարակի հետևանքով մահացել է 19 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

կիսվել նյութով -