ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․
«Հարգելի ԶԼՄ գործընկերներ,
Առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը: Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյան-ը, մանրամասները՝ առաջիկայում»։