366 դիտում, 2020.07.14 15:26

Մեծ Բրիտանիայում բժիշկները պատմել են կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքի մասին

Մեծ Բրիտանիայում բժիշկները պատմել են կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքի մասին

Մեծ Բրիտանիայում շուրջ 120 հազար մարդ կարող է մահանալ այս ձմռանը երկրում սպասվող կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ հիվանդությամբ վարակվելուց հետո, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն վիրուսի տարածումը վերահսկելու ուղղությամբ: Այդ մասին, վկայում են Միացյալ Թագավորության բժշկական գիտությունների ակադեմիայի ուսումնասիրության տվյալները. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սցենարի մոդելավորման համաձայն, հոսպիտալացման եւ մահվան դեպքերի թիվը 2021 թվականի հունվարին եւ փետրվարին կհասնի բարձրակետին՝ համանման կամ նույնիսկ ավելի վատ 2020 թվականի գարնան առաջին ալիքից…, բուժհաստատություններում (բացի ծերանոցներից) մահերի թիվը 2020 թվականի սեպտեմբերի եւ 2021 թվականի հունիսի միջեւ ընկած ժամանակաշրջանում կարող է հասնել 119 հազար 900-ի»,-ասվում է Ակադեմիայի նյութում:

Սակայն նշվում է, որ այդ հաշվարկները նկատի չեն առել COVID-19-ի տարածման դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների հնարավոր միջոցառումները: Գիտնականները Մեծ Բրիտանիայի իշխանություններին հորդորում են՝ սկսել ակտիվորեն նախապատրաստվել հիվանդության տարածման երկրորդ ալիքին՝ ռիսկերը նվազեցնելու համար, ներառյալ վիրուսի փոխանցումը կրճատելու եւ վարակման դեպքերի հսկողության միջոցառումները:

Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում Է 45 հազարի, հիվանդացածների թվաքանակը գերազանցել է 290 հազարը: Սակայն վերջին շաբաթներին երկու ցուցանիշները կայունորեն նվազում են, ինչը կառավարությանը հնարավորություն է տվել աստիճանաբար հանել սահմանափակումները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 12,5 միլիոն դեպք, ավելի քան 561 հազար մարդ մահացել է:

կիսվել նյութով -