524 դիտում, 2020.07.14 15:01

Մոսկվայում խորապես մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով․Պեսկով

Մոսկվայում խորապես մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով․Պեսկով

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունը խորը մտահոգության տեղիք է տալիս, Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքերի։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունից: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և կատարել հրադադարի պայմաններում իրենց ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար»,- ասել Պեսկովը:

կիսվել նյութով -