362 դիտում, 2020.07.14 13:54

ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի եւ մյուսների գործով տուժողը չի վստահում դատախազին. Բացարկի միջնորդություն է ներկայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի եւ մյուսների գործով տուժողը չի վստահում դատախազին. Բացարկի միջնորդություն է ներկայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի եւ մյուսների գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչը մեղադրող դատախազներին բացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին դատական նիստին հայտարարեց գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նշելով, որ միևնույն ժամանակ կողմը դիմում է ներկայացրել այն մասին, որ, առողջական խնդիրներից ելնելով, չի կարող մասնակցել դատական նիստին. հայտնում է «Փաստինֆո»:

Բացի այդ՝ միջնորդություններ են ներկայացրել նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը և Սեյրան Օհանյանի պաշտպանը՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։

կիսվել նյութով -