344 դիտում, 2020.07.14 14:36

ՄԻՊ աշխատակազմում անգլերենով պատրաստվում է 2-րդ միջանկյալ զեկույցը՝ բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ

ՄԻՊ աշխատակազմում անգլերենով պատրաստվում է 2-րդ միջանկյալ զեկույցը՝ բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը` Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ, միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Այսօր՝ հուլիսի 14-ին, Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետակոծության և ներկայացրել են մանրամասներ:

Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը:

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:

Կատարված աշխատանքների մասին կհայտնենք լրացուցիչ տեղեկություններ»:

կիսվել նյութով -