2148 դիտում, 2020.07.14 13:40

Ադրբեջանական կողմը հաղորդում է 7 հոգու սպանության մասին, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների

Ադրբեջանական կողմը հաղորդում է 7 հոգու սպանության մասին, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների

Պաշտոնական Բաքուն հաստատեց իր բանակային գեներալի սպանվելու մասին տեղեկությունը։ Թովուզում կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քարիմ Վալիևը հայտնել է, որ գիշերային եւ առավոտյան մարտական գործույթունների ժամանակ սպանվել են 7 հոգի, այդ թվում բարձրաստիճան սպաներ՝ գնդապետ եւ մայորներ։

Սպանվածների թվում է նաեւ Տավուշի հարեւանությամբ տեղայակված ադրբեջանական բանակի 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, գներալ մայոր Փոլադ Հաշիմովը, ինչպես նաեւ զորամիավորման հրետանու պետ Իլգար Միրզաեւը։ Շաիմովը գներալի կոչում ստացել էր անցած տարի։

Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել է հրետանու պետ, գնդապետ Իլհամ Միրզոևի խոցումը:

«Բայց ԲԿ-ի շտաբի պետն ու հրետանու պետը հաստատ մենակ չեն լինում»,-գրել է նա, ապա ավելի ուշ հայտնել, որ հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է՝ սպանվել են մայորներ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպաներ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, պայմանագրային զինծառայող Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն։

կիսվել նյութով -