2714 դիտում, 2020.07.14 13:00

Հակառակորդը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլի» ուղղությամբ. գործարանի աշխատանքը ժամանակավոր դադարեցվել է

Հակառակորդը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլի» ուղղությամբ. գործարանի աշխատանքը ժամանակավոր դադարեցվել է

Հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Չորաթան գյուղում գտնվող «Տավուշ Տեքստիլ» ընկերության ուղղությամբ։ Այս տեղեկությունը հաստատեց «Տավուշ Տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը. գրում է NEWS.am-ը։

Նա նշեց, որ այս պահին գործարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, մարդկանց տարհանել են։

«Մարդկային եւ գույքային որեւէ կորուստ չունենք։ Մեր տղաները դրանց բերանը լավ փակել են։ Ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա»,- ասաց ընկերության տնօրենը։

կիսվել նյութով -