270 դիտում, 2020.07.14 12:33

Բեյլը կարող է «Ռեալից» հեռանալ առանց վարձատրության

Բեյլը կարող է «Ռեալից» հեռանալ առանց վարձատրության

Գարեթ Բեյլը կարող է առանց վարձատրության հեռանալ Մադրիդի «Ռեալից»: Այս մասին գրում է ABC-ն: 

Մադրիդի «Ռեալի» ղեկավարություն մտադիր է ժամանակից շուտ խզել պայմանագիրը Բեյի հետ: 30-ամյա հարձակվողը կարող է հեռանալ «արքայական ակումբից» ընթացիկ ամռանը:

Բեյլի և «Ռեալի» մարզիչ Զիդանի փոխհարաբերությունները հարթ չեն ընթանում, և հարձակվողը երկար ժամանակ է մեկնարկային կազմում չի հայտնվում: Սակայն Բեյլը մտադիր է ակումբում մնալ մինչև գործող պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2022 թվականը:

կիսվել նյութով -