302 դիտում, 2020.07.14 12:42

ՌԴ Ուֆա քաղաքում տանը մենակ մնացած երեխաները վերադարձել են ՀՀ՝ իրենց ծնողների մոտ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռուսաստանի Ուֆա քաղաքում տանը մենակ մնացած 2 երեխաները, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի համատեղ աշխատանքով վերադարձել են Հայաստան՝ իրենց ծնողների մոտ: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Ընտանիքի հայրն ու մայրը մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել էին՝ արտակարգ դրության հիմքով չվերթները դադարեցված լինելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում․ 

կիսվել նյութով -