322 դիտում, 2020.07.14 11:47

Քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս գործողությունները ստանալու են համարժեք պատասխան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս գործողությունները ստանալու են համարժեք պատասխան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,-գրել է խոսնակը:

կիսվել նյութով -