344 դիտում, 2020.07.14 12:03

Ճապոնիայում COVID-19-ի դեմ ԱՄՆ-ի զինվորականների ձեռնարկած միջոցներում եղել են թերություններ

Ճապոնիայում COVID-19-ի դեմ ԱՄՆ-ի զինվորականների ձեռնարկած միջոցներում եղել են թերություններ

Կորոնավիրուսի տարածման դեմ միջոցները, որոնք ձեռնարկվել են Ճապոնիայում գտնվող՝ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներում, թերություններ են ունեցել: Այս մասին հայտարարել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն, հաղորդում է ТАСС-ը։

«Մենք հայտնաբերել ենք որոշակի քանակությամբ խնդիրներ՝ կապված վարակի տարածման կանխման ուղղությամբ ամերիկացի զինվորականների կողմից ձեռնարկված միջոցների հետ»,- մեջբերում Է նրա խոսխը Kyodo գործակալությունը:

Միեւնույն ժամանակ նախարարը չի ճշտել, թե հատկապես ինչ թերությունների մասին Է խոսքը։ Վերջին տվյալներով՝ Ճապոնիայի հարավում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներում կորոնավիրուսով վարակված ամերիկացի զինվորականների ընդհանուր թիվը գերազանցել Է 90-ը: Հուլիսի 11-ին Օկինավայի իշխանությունները հայտնել են, որ Ֆուտեմա ավիաբազայում եւ Քեմփ Հանսեն ռազմակայանում սահմանվել Է կարանտին կորոնավիրուսի տարծումը կանխելու համար:

ԱՄՆ-ի զինծառայողների մոտ հուլիսի 7-ից մինչեւ 11-ն հայտնաբերվել Է վարակման 61 դեպք: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 22 հազարը: Մահացածների թիվը հասել է 996-ի, առողջացել Է շուրջ 18,5 հազար մարդ: 

կիսվել նյութով -