530 դիտում, 2020.07.14 10:36

ԱՄՆ կոնգրեսականներն իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին

ԱՄՆ կոնգրեսականներն իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնը և Սենատոր Էդվարդ Մարքին իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դատապարտելով Ադրբեջանի կոնֆլիկտ հրահրող սադրիչ գործողությունները:

«Ադրբեջանը հերթական անգամ փորձում է պատերազմ սկսել Հայաստանի հետ: Ադրբեջանի կողմից  Հայաստանի ու Արցախի դեմ  մշտապես թեժ հռետորաբանություն կիրառելը ևս մեկ կոնֆլիկտ հրահրելու  համաձայնեցված ջանքերի մաս է»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է  Ֆրենք Փըլոնը:

Էդվարդ Մարքին նույնպես «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ  աջակցություն է հայտնել Հայաստանին:

«Ես կանգնած եմ Հայաստանի կողքին, քանի որ այն պաշտպանում է իր տարածքային աբողջականությունը: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, պետք է հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումները և պետք է անմիջապես վերջ տան կոնֆլիկտին»,-նշել է նա:

կիսվել նյութով -