27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնը և Սենատոր Էդվարդ Մարքին իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դատապարտելով Ադրբեջանի կոնֆլիկտ հրահրող սադրիչ գործողությունները:
«Ադրբեջանը հերթական անգամ փորձում է պատերազմ սկսել Հայաստանի հետ: Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ մշտապես թեժ հռետորաբանություն կիրառելը ևս մեկ կոնֆլիկտ հրահրելու համաձայնեցված ջանքերի մաս է»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրենք Փըլոնը:
Էդվարդ Մարքին նույնպես «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ աջակցություն է հայտնել Հայաստանին:
«Ես կանգնած եմ Հայաստանի կողքին, քանի որ այն պաշտպանում է իր տարածքային աբողջականությունը: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, պետք է հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումները և պետք է անմիջապես վերջ տան կոնֆլիկտին»,-նշել է նա: