268 դիտում, 2020.07.14 09:43

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական սահմանին

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական սահմանին

 Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել պահպանել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին։

Ներկայացնում ենք ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը․

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել միմյանց միջև առկա ուղիղ հաղորդակցության կապերը և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում։ Մենք շարունակելու ակտիվորեն ներգրավված լինել այդ նպատակին հասնելու ջանքերում։

ԱՄՆ-ն միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կողմերին կոչ անելով որքան հնարավոր է շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները և ընդգծում է ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերադարձի կարևորությունը, երբ թույլ կտան հանգամանքները»։

կիսվել նյութով -