390 դիտում, 2020.07.14 09:18

ՄԱԿ-ի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանային միջադեպին

ՄԱԿ-ի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանային միջադեպին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի անունից վերջինիս խոսնակը հայտարարություն է տարածել՝ հայտնելով գլխավոր քարտուղարի խորը մտահոգությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին այդ թվում ծանր զինատեսակներով վարվող փոխադարձ կրակի առթիվ, ինչի արդյունքում կան զոհեր։

Գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր կողմերին արագ դադարեցնել կրակը և արագ քայլեր ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու և սադրիչ հռետորոբանությունից հրաժարվելու ուղղությամբ։

Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և վերահաստատել է իր լիակատար աջակցությունը վերջիններիս ջանքերին՝ ուղղված այս վտանգավոր իրավիճակից ելքեր որոնելու և Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությանը խաղաղ բանակցային լուծում գտնելուն։

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
* ՄԱԿ-ի անգամ չնչին միջամտությունը ԼՂ հակամարտությանն սկզբունքորեն լավ չէ;
* ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերի հիշատակումը լավ է;
* ԼՂ հակամարտության և, այսպես ասած, «առանձին» հայ-ադրբեջանական հակամարտության՝ իրար հետ կապվելը լավ է՝ հաշվի առնելով, որ տարիների ընթացքում դա կարող է թույլ տալ մեզ՝ «խաղալու» և վերաձևելու բանակցային տրամաբանությունն ու մեր նարատիվները։

Հեղինակ՝ լրագրող Էդգար Էլբակյան

կիսվել նյութով -