01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․
«Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը եւ կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում:
«Շնորհակալ եմ քաղաքապետին` համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վստահության ու ներդաշնակ աշխատանքի համար, քաղաքական թիմիս` գլխավորությամբ վարչապետի, ցուցաբերած վստահության ու աջակցության համար, եւ գործընկերներիս` համատեղ, փոխլրացնող աշխատանքի ու ձեռքբերումների համար:
Սիրով շարունակելու եմ գաղափարական ուղին քաղաքական թիմակիցներիս ու ընկերներիս հետ` որի արդարությանն ու հաջողությանն անվերապահ հավատում եմ», - գրել է Հայկ Սարգսյանը»։