366 դիտում, 2020.07.13 22:30

Իտալացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին՝ շուտափույթ խաղաղություն ակնկալելով

Իտալացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին՝ շուտափույթ խաղաղություն ակնկալելով

Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մասսիմիլիանո Կապիտանիոն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: Կապիտանիոն նշել է, որ ակնկալում է շուտափույթ վերադարձ խաղաղությանը:

«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին: Որպես խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար ակնկալում եմ շուտափույթ վերադարձ խաղաղության, ինչպես նաև իրավունքների, պատմության և ինքնության հանդեպ հարգանքի լիակատար դրսևորման»,- նշել է Կապիտանիոն:

կիսվել նյութով -