կարևոր
1343 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-13 22:22

Ոստիկանները պարզել են, որ «Ֆեյսբուք»-ում կեղծ լուրեր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են

Ոստիկանները պարզել են, որ «Ֆեյսբուք»-ում կեղծ լուրեր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողներն անհետաձգելի միջոցառումներով բացահայտել են, որ հուլիսի 13-ին «Ֆեյսբուք»-ում կեղծ լուրեր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հուլիսի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը»,- տեղեկացնում են ոստիկանությունից:

Նշվում է, որ ըստ նախնական տվյալների, ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն:

Ոստիկանությունից կոչ են անում բոլորին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: