01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հինգ օրվա քրտնաջան աշխատանքի արդյունքում հունիսի 13-ին ժամը 18։52-ին հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Անվտանգությունից ելնելով հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվում է հերթապահություն։
Հուլիսի 9-ին, ժամը 20։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ։ Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին, ժամը 07։50-ին։ Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։
Շուրջ հինգ օր հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել աղբավայրի տարածքում՝ օգտագործելով ընդհանուր թվով մոտ 598 տոննա ջուր: Կատարվել են հողի լցման և հարթեցման աշխատանքներ։ Դեպքի վայրում յուրաքանչյուր օր աշխատել է նաև Երևանի քաղաքապետարանի 8 ջրատար և 7 միավոր հատուկ տեխնիկա։
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Մ․Մնացականյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը:
Աշխատանքներում ներգրավված են եղել ընդհանուր թվով մոտ 75 փրկարար ծառայող։