410 դիտում, 2020.07.13 21:20

ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։

կիսվել նյութով -