530 դիտում, 2020.07.13 20:44

Սահմանին իրադրության այսպիսի զարգացումները ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ. Տիգրան Աբրահամյան

Սահմանին իրադրության այսպիսի զարգացումները ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ. Տիգրան Աբրահամյան

Սահմանին իրադրության այսպիսի զարգացումները ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Տիգրան Աբրահամյանը:

«Պատահական չէր, որ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը լրատվամիջոցների հետ զրույցում խոսում էր գործընթացի ոչ արդյունավետ լինելուց՝ կասկածի տակ դնում տարբեր ձևաչափով հանդիպումներին Ադրբեջանի մասնակցության հարցը, մեղադրում միջնորդներին:

Դեռ այդ ժամանակ առիթ ունեցել եմ ասելու, որ Ադրբեջանի նախագահն անոնսում է առաջնագծում ակտիվանալու իրենց մտադրության մասին:

Թե զարգացումներն ինչ ուղղություն կստանան՝ քիչ քիչ սկսվում է ուրվագծվել: Համենայդեպս ընդհանուր թեմայում դրական դինամիկա դեռևս նկատելի չէ»,-գրել է նա:

կիսվել նյութով -