կարևոր
1798 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-13 19:21

Խորհրդարանը չընդունեց ԲՀԿ-ի ներկայացրած հավաքների սահմանափակումները վերացնելու մասին նախագիծը

Խորհրդարանը չընդունեց ԲՀԿ-ի ներկայացրած հավաքների սահմանափակումները վերացնելու մասին նախագիծը

Ազգային ժողովը դեմ քվերակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված նախագծին: Նշենք, որ ԲՀԿ-ն նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում է չեղարկել հավաքների կամ հանրային այլ միջոցառումների իրականացման սահմանափակումները և արգելքները:

Նախագծին կողմ քվերակեցին ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն։

Այն չընդունվեց 60 դեմ, 21 կողմ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արման Աբովյանը: Վերջինս նշեց, որ նախագիծը մշակվել է արտախորհրդարանական գործընկերների՝ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների հետ քննարկումների արդյունքում:

Հիշեցնենք նաև, որ այսօր կառավարության որոշման համաձայն՝ արտակարգ դրությունը Հայաստանում երկարացվեց ևս մեկ ամսով՝ մինչև օգոստոսի 12-ը։