352 դիտում, 2020.07.13 18:46

«Իմ նկատմամբ կարգապահական վարույթն այսօր ԲԴԽ որոշմամբ կարճվել է». Կարապետ Բադալյան

«Իմ նկատմամբ կարգապահական վարույթն այսօր ԲԴԽ որոշմամբ կարճվել է». Կարապետ Բադալյան

  «Իմ նկատմամբ կարգապահական վարույթն այսօր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշմամբ կարճվել է»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանը:

Հիշեցնենք՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն էր ներկայացրել: Նրա հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է դարձել փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ ավելի վաղ հանձնաժողովին ներկայացրած հաղորդումը՝ դատավորի թեկնածուի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

ԲԴԽ-ի որոշման մասին դատավորի թեկնածուն պարզաբանել է. «Ես ներկայացրել էի բացարկի միջնորդություն դատավոր Մխիթար Պապոյանին և խնդրել նաև իմ նկատմամբ կարգապահական վարույթը կարճել: Իմ՝ բացարկի միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է, բայց կարճման միջնորդությունը  բավարարել է, և իմ նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է»:
 

կիսվել նյութով -