350 դիտում, 2020.07.13 18:43

Նարեկ Մալյանը՝ մեկ օրում երկրորդ անգամ բերման ենթարկվելուց հետո, ազատ արձակվեց

Նարեկ Մալյանը՝ մեկ օրում երկրորդ անգամ բերման ենթարկվելուց հետո, ազատ արձակվեց

Մեկ օրում երկրորդ անգամ ինձ բերման ենթարկելը շատ անհասկանալի էր, ոստիկանության Մասիսի բաժանմունքից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

«Ոստիկաններն ինձ կանգնացրին, ասացի, որ քշում եմ Երևան։ Ասացին, որ օրինական պահանջ են ներկայացնում, որպեսզի ես գնամ, ասացի՝ գնում եմ։ Ու իրենք էլ խճճվեցին այդ պատմության մեջ։ Նորից բերման ենթարկելու պատճառ չկար, ուղղակի խնդիր էր դրված մեր երթը կասեցնել դեպի Ազգային ժողով, որտեղ քննարկվում էր արտակարգ դրության երկարացման հարցը», - ասաց Մալյանը։

Նա նշեց, թե իշխանությունը բացարձակ հանրային աջակցություն չունի, և նույնիսկ մեկ մարդը, ով միայն ակցիա է իրականացնում, իշխանությունների համար վտանգ է ներկայացնում, և նրանք զորք են կուտակում այդ մեկ մարդու շուրջ։

Հիշեցնենք՝ Նարեկ Մալյանն այսօր ոստիկանության կողմից երկորդ անգամ էր բերման ենթարկվում։

կիսվել նյութով -