460 դիտում, 2020.07.13 17:46

ԲՀԿ-ն առաջարկում է թույլատրել արտակարգ դրության ընթացքում հավաքների անցկացումը

ԲՀԿ-ն առաջարկում է թույլատրել արտակարգ դրության ընթացքում հավաքների անցկացումը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է թույլատրել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ընթացքում հավաքների և հանրային միջոցառումների անցկացումը: Այս մասին ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է որոշման նախագիծ, որով առաջարկում է չեղյալ հայտարարել հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներն ու արգելքները»,- ասաց Աբովյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարերել է, որ իրենք կողմ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկին:

Ազգային ժողովը հատուկ նիստի ընթացքում քննարկում է արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգելու հարցը:

Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: 

Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում  11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  135 687 թեստավորում:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք:

կիսվել նյութով -