442 դիտում, 2020.07.13 17:40

ԱԻՆ-ը Երևանի Գ․ Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել

ԱԻՆ-ը Երևանի Գ․ Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 13-ին, ժամը 15։55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

կիսվել նյութով -