330 դիտում, 2020.07.13 17:02

Հունաստանում Սուրբ Սոֆյայի տաճարի շուրջ ստեղծված իրադրությունը համարել են համաշխարհային խնդիր

Հունաստանում Սուրբ Սոֆյայի տաճարի շուրջ ստեղծված իրադրությունը համարել են համաշխարհային խնդիր

Հունաստանը ներկայում չի քննարկում, թե ինչպես պատասխանել Թուրքիային Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելու պատճառով, Աթենքը ձգտում է հասնել Թուրքիայի գործողությունների համաշխարհային դատապարտման: Այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը՝ հանդես գալով հուլիսի 13-ին կայացած ճեպազրույցում. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Թուրքիայի Պետխորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, հուլիսի 10-ին չեղյալ է հայտարարել Սուրբ Սոֆյայի տաճարը թանգարան դարձնելու վերաբերյալ 1934 թվականի որոշումը:

Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մուսուլմանական ժամերգություններ սկսելու մասին: Դրանք սկսվելու են հուլիսի 24-ին: Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Պետսասին հարցրեցին, թե Հունաստանի կառավարությունն ինչպես է վերաբերվում ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանն անհապաղ հույների ցեղասպանության հիշատակի թանգարանի վերածելու առաջարկությանը՝ որպես սիմվոլիկ պատասխան Էրդողանին: «Սուրբ Սոֆյայի խնդիրը երկկողմ չԷ:

Դա հույն-թուրքական թեմա չԷ: Դա համաշխարհային թեմա Է: Եվ մենք ներկայում աշխատում ենք ոչ թե վրեժխնդրության մակարդակով, այլ թուրքական սադրանքի ընդհանրական դատապարտման մակարդակով»,-պատասխանել Է Պետսասը:

կիսվել նյութով -