272 դիտում, 2020.07.13 16:50

Մեղադրական դատավճիռ՝ ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար

Մեղադրական դատավճիռ՝ ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու և նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը․

«Դրա հերթական վկայությունն է ՃՈ աշխատակցի կողմից իր աշխատասենյակում պաշտոնեական լիազորություններն անցնելով քաղաքացու նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ գործովդատարանի կողմից մեղադրական դատավճռի կայացումը:

Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ գլխավոր դատախազություն միջոցով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել էր, որ ՀՀոստիկանության «Ճանապարհայինոստիկանություն» ծառայության 2-րդգումարտակի 6-րդ վաշտի դասակի հրամանատար Ն.Ա.-ն 2018թ. սեպտեմբերի 4-ին՝ժամը 15:50-իսահմաններում, իր աշխատասենյակում ընդունել է Կապան քաղաքի մի բնակչի, ով պարզաբանումներ է պահանջել նույն օրը ՃՈ տեսուչներից մեկի կողմից իր վարած ավտոմեքենան կանգնեցնելու կապակցությամբ: Քաղաքացու և Ն.Ա.-ի խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ վերջինս քաղաքացուն գցել է գետնին և ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցավոր արարք կատարելու համար 2018թ. դեկտեմբերի 18-ին Ն. Ա.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: 

2019թ. փետրվարի 5-ին, մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազըքրեական գործն ուղարկել է  ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

2020թ. հունիսի 30-ին դատարանն ամբաստանյալ Ն. Ա.-ին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի ժամկետով և նույն որոշմամբ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ դատարանն ամբասանյալին ազատել է հիմնական՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց:

Միաժամանակ, դատարանը, որպես լրացուցիչ պատիժ նրան 1 տարի ժամկետով զրկել է ՀՀ ոստիկանությունում պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Բացի վերոնշյալը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննություններնօպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրանց պատշաճ արագությունն ապահովելու նպատակով այդ բողոքներն ու պնդումներնանհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում, ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

կիսվել նյութով -