456 դիտում, 2020.07.13 16:12

Հայ-ադրբեջանական սահմանին սրման հարցով ՀԱՊԿ արտահերթն անորոշ ժամանակով հետաձգվել է

Հայ-ադրբեջանական սահմանին սրման հարցով ՀԱՊԿ արտահերթն անորոշ ժամանակով հետաձգվել է

ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար հուլիսի 13-ին կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Ըստ խոսնակի՝ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի, թե ինչ ձևաչափով պետք է կայանա քննարկումը։

Զայնետդինովը հրաժարվել է ասել, թե ում նախաձեռնությամբ է նիստը հետաձգվել։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ի Տավուշի ուղղությամբ բախումներով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ: Որոշ ժամանակ անց հայտարարությունը ջնջվել էր պաշտոնական կայքէջից:

կիսվել նյութով -