350 դիտում, 2020.07.13 15:29

Գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք օրական մոտ 140 նոր դեպք. Տիգրան Ավինյան

Գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք օրական մոտ 140 նոր դեպք. Տիգրան Ավինյան

Հայաստանում նախնական գնահատականներով՝ ներկայիս միտման պահպանման պարագայում սեպտեմբերի սկզբին կինի օրական մոտ 140 նոր վարակակիր: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով ԱԺ հատուկ նիստում:

«Համաձայն պարետատանն աջակցող փորձագետների թիմի վերլուծության՝  հունիսի 28-ի դրությամբ վարակի վերարտադրման գործակիցը կազմել է 0.8, և շարունակում է անկման միտումը: Սա նշանակում է, որ մեկ անձը միջինում կվարակի 0.8 հոգու: Այս արդյունքին, հետազոտության համաձայն, էապես նպաստել է դիմակների և մյուս կանոնների քաղաքականությունը, իհարկե կարևոր է նաև եղանակային գործոնը: Նման միտման պահպանման պարագայում գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք օրական մոտ 140 նոր վարակակիր: Կանխատեսումները շատ նախնական են և բոլորովին չեն նշանակում, թե անկման միտումները կպահպանվեն, որովհետև բազմաթիվ գործոններով են պայմանավորված»,-ասաց Ավինյանը:

Երկրում COVID-19-ի կառավարման ռազմավարական ընդհանուր մոտեցումների համատեքստում իրավիճակի ընթացիկ զարգացումներին համահունչ` պարետատունը պարբերաբար մշակում և վերանայում է տարբեր սցենարներ: Թեև առաջիկայի համար որդեգրվել է համակեցության կանոնների և կարգապահության միջոցով վարակի տարածումը նվազեցնելու ռազմավարական մոտեցումը, այնուամենայնիվ, մշակված են այլընտրանքային սցենարներ, որոնց առանցքում դրված է շփումների և տեղաշարժի շեշտակի սահմանափակումը: 

Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով

Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպքորոնցից 19865-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է 135 687 թեստավորում:Ընդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք:

կիսվել նյութով -