364 դիտում, 2020.07.13 15:26

Գյումրու ծերանոցի՝ կորոնավիրուսով հիվանդ շահառուներից ևս մեկը մահացել է․ գրանցվել է վարակի 9 նոր դեպք

Գյումրու ծերանոցի՝ կորոնավիրուսով հիվանդ շահառուներից ևս մեկը մահացել է․ գրանցվել է վարակի 9 նոր դեպք

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի կորոնավիրուսով հիվանդ ևս մի շահառու է մահացել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Հայկական Կարմիր Խաչի ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։

«Ցավոք՝ պիտի հաստատենք, որ 70-ամյա մի կին է մահացել Գյումրու ինֆեկցիոնում։ Ուղեկցող ծանր հիվանդություններ է ունեցել»,- ասել է Նունե Գրիգորյանը։

Նա նաև նշել է, որ Սպիտակի հիվանդանոցում բուժվող 27 հիվանդներն ապաքինվում են։ Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, վաղը դուրս կգրվեն։ Միաժամանակ, Երևանում բուժվում է 4 հիվանդ, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ 3-ը։ Նշենք, որ ի սկզբանե խնամքի կենտրոնի 151 շահառուից կորոնավիրուս հաստատվել էր 56-ի մոտ, 66 աշխատակցից էլ՝ 12-ի մոտ։ 37 հիվանդ հոսպիտալացվել էր, առաջին 5-ի վիճակը ծանր էր, նրանցից 3-ը մահացել էր։ Ընդհանուր առմամբ, տարեց հիվանդներից մահացել է 4-ը։ Գրանցվել են վարակի նոր դեպքեր․ նրանց չեն հոսպիտալացվել։

«35 հոգու թեստավորել ենք, 9 նոր վարակված ունենք, բայց թեթև ընթացքով, տեղում մեկուսացվել են»,- ասել է Նունե Գրիգորյանը։ 

Նշենք, որ մայիսի 1-ից Հայկական Կարմիր Խաչն է ստանձնել խնամքի կենտրոնի կառավարումը, և այն այժմ կոչվում է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։

կիսվել նյութով -