300 դիտում, 2020.07.13 15:10

Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է

Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է

Տեխնիկական հարցերով պայմանավորված՝ չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության կողմից նախատեսված հուլիսի 15-ի Դուբայ-Երևան չվերթը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը։

«Արմենիա» ավիաընկերության կողմից հավելյալ տեղեկատվության պարագայում դեսպանությունը կտեղեկացնի լրացուցիչ։ Այլ մանրամասների հետ կապված՝ խնդրում ենք կապ հաստատել «Արմենիա» ավիաընկերության հետ հետևյալ հեռախոսահամարով +374 11 747777»,- նշված է հաղորդագրությունում։

կիսվել նյութով -