284 դիտում, 2020.07.13 15:08

Ավինյանն Ադրբեջանի սադրանքն անթույլատրելի արկածախնդրություն է որակում հատկապես համավարակի ժամանակ

Ավինյանն Ադրբեջանի սադրանքն անթույլատրելի արկածախնդրություն է որակում հատկապես համավարակի ժամանակ

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը հայ-ադրբեջանական սահմանին, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն անթույլատրելի արկածախնդրություն է որակում՝ հատկապես աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Այս մասին Ավինյանն ասել է հուլիսի 13-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում:

«Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն, հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում: Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ այս ամբիոնից կրկին լսելի դարձնել և վերահաստատել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարավոր լարվածության և անկայունության առաջացման ողջ պատասխանատվությունը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ հայկական բանակն ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ և նվիրումով իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին:

«Կոչ եմ անում մեր հանրությանն առավելագույն պատասխանատվություն դրսևորել, ապավինել, տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն, այսպիսով զորակցելով Հայոց բանակին»,- նշել է փոխվարչապետը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էրոր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններումՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողներըթողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենանվերադարձել են իրենց դիրքԺամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձըկիրառելով հրետանային կրակսակայն ճնշվել են հայկական կողմից ևկորուստներ կրելովհետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելովոր հայկական կողմից կորուստներ չկան

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էրոր Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբորտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկիցԻրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտնել էր նա

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էրոր երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչդեսպան Անջեյ Կասպրշիկի հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը:

կիսվել նյութով -