396 դիտում, 2020.07.13 15:01

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկեցին հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կտրուկ սրման կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգտագործվում է հրետանի։ Զոհեր և վիրավորներ կան։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրացումը։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հայտարարությունում։


 

կիսվել նյութով -