256 դիտում, 2020.07.13 14:51

Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի․Տիգրան Ավինյան

Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի․Տիգրան Ավինյան

Մեծ են ակնկալիքները, որ Հայաստանում արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու. պետությունը ներկայում դիտարկում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորություն: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձագելու հարցով ԱԺ հատուկ նիստում:

«Արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկարացումը բոլորիս համար  պետք է ավելի մեծ զգոնության և լրջության ազդակ լինի, մեր հավաքական վարքագիծը լրացուցիչ անգամ գնահատելու և համարժեք եզրակացություններ անելու առիթ դառնա: Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն: Ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի՝ առողջապահական սպասարկման տեսանկյունից: Միաժամանակ, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել գործող սանիտարահամաճարակային և այլ կանոնների պահպանում: Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու»,-ասել է Ավինյանը:

Կառավարությունը ներկայումս դիտարկում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը՝ ներդնելով այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների արդյունավետ կազմակերպման նպատակով կիրառել այնպիսի գործիքներ՝ ներառյալ որոշ սահմանափակումներ և կանոններ, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն վարակի տարածումը կանխարգելելու համար: Ավինյանը նկատել է, որ այդուահանդերձ, պետք է նաև հաշվի առնել, որ նույնիսկ այդ պարագայում հնարավոր չի լինելու արտակարգ դրության ժամանակ կիրառվող բոլոր գործիքների օգտագործումը ներկայիս ծավալով: Հետևապես հետագա կարգավորումների մասով ընտրությունը կրկին կախված է լինելու համավարակի զարգացման դինամիկայից:

Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպքորոնցից 19865-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում  11530 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է  135 687 թեստավորում:Ընդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք:

կիսվել նյութով -