12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող սրված իրավիճակին անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Այս մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում: Տեղեկությունը հրապարակել է aravot.am-ը։
«Խիստ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանի փոխհրաձգության կապակցությամբ: Երկու երկրների համար չափազանց կարևոր է ցուցաբերել զսպվածություն և օգտագործել հաղորդակցության բոլոր ալիքները ինչպես ուղիղ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,-ասվում է ԵՄ հատուկ ներկայացուցչի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նույն օրը ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: